Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են այն մասին, որ Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել ֆրանսիացի ռեժիսոր և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի կինոստուդիայի շինարարության ֆինանսավորման և պայմանները։ Նրան կասկածում են շինարարության ընթացքում պետական միջոցների խոշոր յուրացումների մեջ:
Կինոստուդիայի շինարարության համար ծախսվել է 160 մլն եվրո։ Քննչական մարմինները պարզելում են, թե ինչ պայմաններով է գումար հատկացվել պետական միջոցներից։
Իսկ ընկերությունում հերքում են մեղադրանքները և պնդում, որ կինոստուդիան քաղաքական հաշիվների մաքրման զոհ է դարձել: