Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով արտաբյուջետային միջոցների չափը նախատեսվում է մոտ 28 մլրդ դրամ:

Նոյեմբերի 3-ին ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:«Հաջորդ տարվա բյուջեի նախագծի առանձնահատկություններից է այն, որ այս տարվա ծրագրերում ներառված են նաև արտաբյուջետային շրջանառությունները: Մշտապես  եղել է մտավախություն, որ արտաբյուջետային գործառություններն ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում,քան բյուջետայինը: Արտաբյուջետային միջոցների չափը մոտ 28 մլրդ դրամ է, որ ներառված է նախագծում: Շրջանառության մեջ է նաև փաթեթ, որով նախատեսվում է, ընդհանրապես արտաբյուջետային հաշիվները, որոնք գոյանում են պարբերաբար, դադարելու են գոյություն ունենալ և ընդհանուր կանոնների շրջանակում մուտքագրվելու են պետական բյուջե»,-ասաց Ջանջուղազյան

Նա անդրադարձավ նաև մի քանի հիմնական առանձնահատկությունների, որոնցով բացատրվում է  հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Առաջինն այն հարկաբյուջետային կանոնների ամբողջությունն է, որը ընդունվել է  նախորդ տարի: Այս հարկաբյուջետային քաղաքականության կազմված է այդ կանոնների ամբողջությամբ: Նախագիծը կազմելիս հաշվի են առել նաև այն սահմանափակումները, որոնք կապված են պետական պարտքի հետ: