Պետական գույքի կառավարումից օգոստոսի 21-ի դրությամբ պետական բյուջե է մուտքագրվել մոտ 1 մլրդ 685 մլն դրամ: Համայնքային բյուջեներ է փոխանցվել 4 մլն դրամ: 2015թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«2015 թվականի առաջին կիսամյակում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 1 մլրդ 441 մլն դրամ: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 22.6 մլն դրամ: Ընդհանուր առմամբ'պետական գույքի կառավարումից ընդհանուր մուտքերը օգոստսի 21-ի դրությամբ կազմել են 1 մլրդ 736 մլն դրամ, որից պետական բյուջե է մուտքագրվել 1 մլրդ 685 մլն դրամ»,- նշեց վարչության պետը:
Նրա փոխանցմամբ' Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունն առաջին կիսամյակում կատարել է 18 գույքի գույքագրում: Հաշվառվել է 3810 միավոր անշարժ, 1798' շարժական գույք, պետական բաժնեմաս ունեցող 192 ընկերություն և պետական սեփականություն հանդիսացող 3156 ոչ նյութական ակտիվ:
Գնահատվել է 156 միավոր գույք: