ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի հունվարի 3-14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 38 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 18 361 672 դրամի վնաս։
Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 421 872 ՀՀ դրամի վնաս, նշանակվել 800 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Մասնավորապես'
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 16 325 000 դրամի վնաս։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 40 000 դրամի վնաս, նշանակվել է 400 000 դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 15 դեպք, որից 10-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 1 496 000 դրամի վնաս։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 234 750 դրամի վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 540 672 դրամի վնաս։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 147 122 դրամի վնաս, նշանակվել է 300 000 դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100 000 դրամի վարչական տուգանք։
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 1 հանձնարարագիր' ընդերքօգտագործման ոլորտում։
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1 280 000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 38.879.112 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 873 400 դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 063 350 դրամ: