Բնապահպանության նախարարության իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում մեկ շաբաթում կայացվել է 1.73 մլն դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատ ածում հաշվարկվել է 1.73 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 92.5 հազար դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների հինգ գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,04 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 450.25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 160 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

 

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Բնապահպանական պետական տեսչության Ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման
հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:

 

Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 135 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 23 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 17 գծմ ձկնորսական ցանց և 23 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 22 հատ «կարաս» տեսակի ձուկ և 23 հատ ձկնորսական ցանց, իսկ 45.6 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

 

Ընդհանուր առմամբ' ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 3.28 մլն դրամ գումար: