ՀՀ բնապահպանության նախարարության՝ դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.65 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 559 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 5 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 514 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
ԲՊՏ բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է ևս 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: ԲՊՏ բաժինների կողմից 2 տնտեսվարողների մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գ ումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 3 կգ կենդանի խեցգետին, ինչը բաց է թողնվել Սևանա լիճ: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10 գծամետր ցանց:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ' ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,85 մլն դրամ գումար: