ՀՀ բնապահպանության նախարարության՝ օգոստոսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում, կայացվել է 2.2 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 8.9 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցրած վնաս:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված' անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հա զար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Ընդերքի վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 750.46 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 240.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից հայտնաբերված' մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50-հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:

 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1310.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Ընդերքի վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.24 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշ ում և հաշվարկվել է 119.16 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Արարատի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 5.013 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

Լոռու տարածքային բաժնի և ոստիկանության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 128 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չ ներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 630 հազար դրամ գումար: