ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 2015թ. հունվարի 12-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 3.79 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 44 որոշում և հաշվարկվել է 7.47 մլն դրամ անդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես, Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 10 գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում և հաշվարկվել է 5.45 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական չորս վարույթ ընթացքի մեջ է:

 

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 84 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 81.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

Լոռու տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 450 հազար դրամ վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել է 150 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,137 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամաբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում, Արարատի տարածքային բաժնի կողմից հինգ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, Արմավ իրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

 

Բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար տասնմեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 411 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի բաժնի կողմից հայտնաբերված նույն խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 240.66 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև հրացան:

 

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 35 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ որսի կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 40 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

 

Ընդհանուր առմամբ, Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից 2015թ. հունվարի 12-ից փերվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19.1 մլն դրամ: