Հնդկաստանի Դավաջերե քաղաքում անչափահասը ծեծի է ենթարկել և բռնաբարել 19-ամյա աղջկան: Անչափահասը ձերբակալվել է: Զոհի համադասարանցին, ով ծանոթացրել էր նրան մեղադրյալի հետ և օգնել հանցագործության կատարմանը, նույնպես ձերբակալվել է՝ փախուստի դիմելուց 3 օր հետո:

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ դեպքը պատահել է, երբ 19-ամյա ուսանողուհին տուն էր վերադառնում պարի դասից: Նա հանդիպել է մեղադրյալին, իսկ վերջինս առաջարկել է ուղեկցել նրան: Մեղադրյալն աղջկան հեծանվով տարել է ամայի վայր: Այնուհետև, երբ աղջիկը դիմադրություն է ցույց տվել, մեղադրյալը քարերով ծեծել է նրան և բռնաբարել:

 

Աղջիկը, ով կարատե մարզաձևով էր զբաղվել, վնասվածքներ է հասցրել մեղադրյալի գլխին, աչքին և բերանին: 17-ամյա երիտասարդը մեղադրվել է առևանգման, բռնաբարության և սպանության փորձի մեջ: 

 

 

«Փաստինֆո»