Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին:

 


Պարզվել է, որ մի քաղաքացու' դեկտեմբերի 23-ին պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ մոռացած պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, էլեկտրոնային կրիչ, հիմնարկության կնիք և այլ իրեր, վերադարձնելու համար պահանջել է 15.000-20.000 դրամ' չվճարելու դեպքում սպառնալով այրել պայուսակը ողջ պարունակությամբ:

 


Կատարվում է հետաքննություն: