«Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

«Ո՞վ է ասել, որ Հայաստանը աղքատ երկիր է։ Թքե´ք այդ սուտասանի կեղծավոր աչքերին։ Մենք ավելի հարուստ ենք, քան նավթով լի Իրաքը, Ալժիրն ու Լիբիան, մենք ավելի վճարունակ ենք, քան բրինձի արտահանման առաջատար Վիետնամն ու Լաոսը, մենք ավելի թասիբով ենք, քան շաքարի ու նիկելի շտեմարան Կուբան։ Համենայն դեպս, այդ բոլոր երկրները պարտքեր ունեին Ռուսաստանի առջեւ, իսկ մենք այլեւս ոչ մի պարտք ու պահանջ ռուսների հետ չունենք։ Այսինքն, նրանք էլ չունեն՝ քանի որ նրանց բազմամիլիարդանոց պարտքերը Ռուսաստանը ներել է, ջրել է, մարել ու մոռացել է...»: