Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի գազամատակարարումը վերականգնվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին «Երեւան գազից»:

 

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, գազաբաշխման համակարգում տեղի էր ունեցել վթար, ինչի արդյունքում գազի մատակարարումը դադարեցվել էր:

 

Մի քանի ժամ տեւած վերականգնողական աշխատանքից հետո, գազը կրկին բնականոն մատակարարվում է: