Հայաստան բնական գազի մատակարարումը վերականգնվել է մայիսի 23-ին' ժամը 14:07-ին:

 

 Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի Դարյալի լեռնանցքում մայիսի 17-ին տեղի ունեցած սողանքի հետեւանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: