Եգիպտոսում ոստիկանությունը ձերբակալել է Կահիրեում աշխատող Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խմբի անդամներին: Այս մասին հայտնում է press-report.ru-ն: Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, որ Կահիրեի հյուրանոցներից մեկում կալանավորել է երկու լրագրող, որոնցից մեկը «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպության ակտիվիստ է:

 

«Լրագրողները կալանավորել են, քանի որ իրականացնում են հաղորդումների և նորությունների ապօրինի հեռարձակում, ինչը սպառում է ազգային անվտանգությանը»,-հայտնել է Եգիպտոսի ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

 

Al Jazeera-ի հեռուստաալիքը խմբագրակազմը արդեն իսկ հայտարարել է, որ ձեռբակալվել են ավստրալացի Փիթեր Գրեստը և եգիպտացի Մոհամեդ Ադել Ֆահմին լրագրողները: