Tert.am Մերկ ավստրալացին մնացել է լվացքի մեքենայի մեջ, որտեղ ինքնուրույն դուրս գալ չի կարողացել: Ինչպես գրում է lenta.ru-ն' Մելբուրնի բնակիչը մտել է լվացքի մեքենայի մեջ և սպասել իր ընկերուհու վերադարձին՝ հույս ունենալով նման կերպ «զարմացնել նրան»:

 

Դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակիցները և փրկարարներն ստիպված են եղել երիտասարդի վրա ձիթապտղի յուղ քսել: Գործողության ընթացքում տղամարդը վնասվածքներ չի ստացել:

 

Նման դեպք տեղի է ունեցել նաև' ԱՄՆ-ում' հունվարի սկզբին. լվացքի մեքենայի մեջ էր մնացել թաքստոցի խաղացող 11-ամյա աղջիկը: