Հունվարի սկզբին սկսված եղանակային անոմալիաներն ԱՄՆ-ին հասցրել են մոտ 5 մլրդ դոլարի վնաս: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան նահանգներում մոլեգնող բուքն ու սառնամանիքը վնաս են հասցրել ավելի քան 200 մլն մարդու, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 21 մարդ։

 

Planalytics-ի ընկերությունը, որն ուսումնասիրում է եղանակային ազդեցությունները բիզնեսի վրա, հայտնել է, որ ԱՄՆ-ում սառնամանիքների հասցրած վնասը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար:

 

ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով' սառնամանիքներն առաջիկա ժամանակներս նահանջելու «ցանկություն» դեռ չունեն: