Ամերիկա-Մեքսիկա սահմանում մաքսանենգության փորձը ձախողվել է, երբ տեսուչները ճամպրուկից թայլանդցի մի կնոջ են հայտնաբերել: Մաքսատան աշխատակիցները, «Honda SUV» մակնիշի ավտոմեքենան զննելիս, որը դեկտեմբերի 30-ին մտնում էր Միացյալ Նահանգներ, ճամպրուկում հայնաբերել են 48-ամյա Փորնքամոլ Մոնկոլսերմսակին:

 

Մոնկոլսերմսակը թաքնվել էր շորերի տակ՝ մեծ ճամպրուկի մեջ, որը դրված է եղել մեքենայի հետևի մասում: Մեքենայի վարորդը Ֆոենիքսի 56-ամյա բնակիչ էր: Մաքսատան խոսնակ Վիկտոր Բրաբելն ասել է, որ

 

Մոնկոլսերմսակը մեղադրվում է արտաքսումից հետո կրկին երկիր մուտք գործելու մեջ: 

 

 

 

«Փաստինֆո»