Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սպիտակ տունը որոշում է կայացրել, ըստ որի' մինչև 2024 թվականը ԱՄՆ-ն կմասնակցի միջազգային տիեզերակայանի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրել է ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը:

 

«Մեծ ուրախությամբ ընդունեցինք այն լուրը, որ Բարաք Օբամայի վարչակազմը հավանություն է տվել Միջազգային տիեզերակայանի աշխատանքների մասնակցությանը, որը երկարաձգվել է մինչև 2024 թվականը: Մենք հավատարիմ ենք մեր նպատակներին և շարունակելու ենք հետագա ուսումնասիրությունները»,-ասել է ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության տեղակալ Ուիլյամ Գերստնմաիերը:

 

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ միջազգային տիեզերակայանի գծով ԱՄՆ-ի գործընկերները նույնպես կերկարաձգեն իրենց մասնակցությունը այս ծրագրի շրջանակում: