Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Պենտագոնի փորձագետները պատրաստել են փակ զեկույց, որում գնահատել են Էդվարդ Սնոուդենի գործունեությունից' ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հասցված վնասները: Այս մասին ասվում է Պենտագոնի փակ զեկույցում, որը հինգշաբթի քննարկել են ԱՄՆ օրենսդիրները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս հարցի շուրջ քննարկումներ է սկսել Ազգային անվտանգության գործակալության, Ազգային հետախուզության, Կենտրոնական հետախուզական վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարների հետ:
Հրապարակվել է փաստաթղթի բովանդակության մի մասն, ըստ որի Ազգային անվտանգության գործակալության մասին տվյալների հրապարակումն ահաբեկիչներին հնարավորություն է տվել ավելի լավ ծանոթանալ ամերիկյան հետախուզության աշխատանքի ծրագրերին:
Կոնգրեսականները հայտնել են, որ Սնոուդենի կողմից հափշտակված փաստաթղթերն ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասին գաղտնի տեղեկատվություն են պարունակում, ինչն ամերիկացի զինծառայողների համար կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, եթե փաստաթղթերը հայտնվեն ԱՄՆ-ի թշնամիների ձեռքում:
Սնոուդենն, ընդհանուր առմամբ, հափշտակել է 1,7 մլն գաղտնի փաստաթուղթ: