Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն, ով այսօր մասնակցում էր ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ այսօր նման վերաբերմունք դրսևորած անձինք հետևողականորեն նսեմացնում են Հայաստանը համաշխարհային հանրության աչքին:

 

«Թե ինչով է բացատրվում այսօրվա իշխանավոր կոչվածների այս կամ այն քայլը, դրա մասին խոսելն ավելորդ է, այն բանից հետո, երբ երեք տարի Մաքսային միությանը դեմ խոսելուց հետո մեկ օրվա մեջ փոխեցին իրենց կարծիքը: Նրանց մասին արդեն խոսելն ավելորդ է, նրանք չկան ըստ էության»,- ասաց Հայրիկյանը:
Իշխանությունների այս մեսիջն, ըստ Պարույր Հայրիկյանի, ուղղված է աշխարհին, ասելով. «Մենք ուզում ենք համարվել երրորդական, տասներորդական պետություն, այնպես որ մեազնից հրաժարվեք, մենք ռուսների ճորտն ենք ուզում լինել»:

 

Մանրամասները`  տեսանյութում