Սիրով զբաղվելը Սիեթլի բնակչուհուն հասցրել է ոչ թե 7–րդ երկինք, այլ հիվանդանոց։ Բանն այն է, որ ամերիկուհի Լիզի հեշտանքը (օրգազմ) տևել է 3 ժամ։


Սեռական հարաբերությունից մեկ ժամ անց նրա մոտ օրգազմը չի վերացել, 2 ժամ անց կինը սկսել է լրջորեն անհանգստանալ, իսկ արդեն 3 ժամ անց Լիզի զուգընկերը նրան տեղափոխել է հիվանդանոց։


«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ սկզբում բժիշկները մտածել են, թե կինը ծննդաբերում է, իսկ հետո պարզելով, որ պատճառը երեքժամյա օրգազմն է, տարօրինակ հայացքով սկսել են ուսումնասիրել Լիզի զուգընկերոջը։
«Բայց ես ինքնս էլ չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,–անկեղծացել է տղամարդը։


Իր հերթին կինը պատմել է, որ հեշտանքից ազատվելու համար սկզբում սկսել է թռչկոտել, բայց ապարդյուն։ Հետո գինի է խմել, բայց էլի չի օգնել, և, ի վերջո, հայտնվել է հիվանդանոցում։


7or.am