Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այս տարի քաղաքական ակտիվ կյանք չի ակնկալում և կարծում է, որ նախորդ տարվա պես ինքն այս տարին էլ կշարունակի նույն ոգով «պայքարել անարդարության դեմ»: «Ես անում եմ իմ կարելին, ուրիշից ակնկալիք չունեմ, ավելին, չեմ կարծում, որ կկարողանամ անել, որովհետև իմ ուժերը թույլ չեն տալիս, թե լրացուցիչ ինչ կլինի, ոչինչ չգիտեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Իսկ թե այս տարի որո՞նք կլինեն իր համար նպատակային խնդիրները, Վարդգես Գասպարին պատասխանեց, որ դա արտահայտվելու իրավունքն է. «Որովհետև ես ընդամենը արտահայտվելու պատճառով ենթարկվել եմ տարբեր բռնությունների՝ ոստիկանական, քաղաքացիական, ինձ վրա հարձակում է եղել, ինչ-որ թրիք են դրել իմ տան առաջ՝ ընդամենը արտահայտվելու համար: Ես առաջին հերթի պայքարելու եմ արտահայտվելու իրավունքի համար»:

 

Գասպարին նաև նշեց, որ հույսեր չունի, որ երկրում ինչ-որ շրջադարձային փոփոխություններ կլինեն: «Անկեղծ ասաց՝ այդ հույսերով չէ, որ ես ապրում եմ, կերակրվում եմ, ես հուսով եմ, որ կկարողանամ շարունակել անել իմ կարելին»,-եզրափակեց նա: