Կոմունալ տնտեսության պատասխանատուների խոսքով՝ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել տեղումների դադարով պայմանավորված: Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական միջոցներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում:
ժամը 10:00-ից մինչև 13:30-ի դրությամբ օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ և ավելի քան 251 խմ ավազ։ Այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են:
Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն