Հունվարի 15-ին, ժամը 06.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարտի մարզի Արևաբույր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ' հրդեհի բռնկմամբ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 47 տան մոտակայքում N50 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1178Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Գ.Ե.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք' հրդեհի բռնկմամբ: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.02-ին, մարվել' 07.17-ին:

 

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: