Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:

 

Ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

 

Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ.

 

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին: