Հունվարի 15-ին, ժամը 11.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գերեզմանատան մուտքի արգելափակոցի մոտ զենք-զինամթերք է թողել:

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարը ջնջված «ՏՕԶ-8M» տիպի 5,6 տրամաչափի ակոսավոր հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի' 4, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի' 152, «ԱԿՍ» տիպի ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 313 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: