ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը իրազեկման լայնածավալ աշխատանքներից, դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարների հետ հանդիպումներից հետո այսօր ստուգայց են կատարել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցներում և մանկապարտեզներում։
Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:
Տեսչականի աշխատակիցները դիտարկել են սահմանված Covid-անվտանգության և հաստատված ջեռուցման նորմերի պահպանումը, ինչպես նաև նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները: Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները զուգահեռ Covid-անվտանգության նորմերը դիտարկել են Կենտրոն վարչական շրջանի տնտեսավարողների շրջանում՝ դեղատներ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ։
«Թեժ գիծ» ծառայության ստացած ահազանգի հետքերով ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցով եղել են նաև «Երևան» տոնավաճառում։