Մկրտական «Բեթղեհեմ» եկեղեցու նախկին հովիվ, աստվածաբան Ջոն Փայփերը նշել է աստվածաշնչյան երկու հիմնավորում, թե ինչու քրիստոնյաները չպետք է մարիխուանա օգտագործեն, թեև դա թույլատրված է ԱՄՆ մի շարք նահանգներում:

 

Սուրբ Գրքում ասված է, որ մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, հետևաբար քրիստոնյաները չպետք է մարիխուանա օգտագործեն:

 

«Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր չէք»,- ասվում է Կորնթացիների առաջին թղթում: Մենք պետք է հիշենք, որ մարիխուանան բերում է ինքնակործանման»,- ընդգծել է Փայփերը:

 

«Ես նույնը կասեի հարբեցողության, ծխելու, մարիխուանայի, ծուլության, շատակերության մասին»,- ավելացրել է աստվածաբանը:

 

«Մարիխուանայի անգամ ոչ երկարատև օգտագործումը նպաստում է մտավոր ներուժի նվազմանը և ուղեղի ակտվիության խախտմանը»,- պնդում են մասնագետները:

 

Փայփերն ընդգծում է, որ Աստված կամենում է Իր զավակներին տեսնել որպես հասուն քրիստոնյաներ. «Եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս» 1 Կոր.14:20: Քարոզիչը քրիստոնյաներին հորդորում է միշտ սթափ լինել և թույլ չտալ, որ ալկոհոլը կամ թմրադեղը մթագնեն մեր միտքը:

 

«Պահպանեք սթափ մտածելակերպը և ինքնատիրապետումը, որովհետև այդպիսի վարքը կփառավորի Աստծուն»,- եզրակացնում է աստվածաբանը:

 

Մարիխուանան առաջին անգամ օրինականացվել է 2012 թվականին Կոլորադո նահանգում: