ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը, ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով' 927 կգ հերոինի մաքսանենգության դեպքի՝ հայտնում է, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:
Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռևս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ՝ Թուրքիայի տարածքում նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
Օսման Ուգուրլուն ձեբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: