Ուկրաինիայի 5–րդ ալիքի լրագրող Անդրեյ Կովալյովը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Գրուշևսկիում բերկուտցիները երկու երիտասարդի են բռնել, նրանց ստիպել են մերկանալ, վրաները սառը ջուր են լցրել և ծեծել։ Երիտասարդները ստիպված են եղել այդպես մերկ փախչել Եվրամայդանի պատնեշներից այն կողմ։

 

«24tv.ua»–ի փոխանցմամբ՝ տղաներին «Բերկուտ»–ի ստորաբաժանման աշխատակիցները բռնի ուժով դուրս էին հանել տնից։
Նշվում է նաև, որ իրավապահները ձերբակալել են մոտ 10 մարդու Գրուշևսկիում զանգվածային անկարգություններ իրականացնելու համար։
Երեկ երեկոյան Կիևի «Դինամո» մարզադաշտի մոտ իրավապահների և ցուցարարների բախումների ժամանակ հրկիզվել են ՆԳՆ–ին պատկանող գրեթե ողջ հատուկ տեխնիկան և ավտոբուսները։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր և դյուրավառ նյութեր են նետել։
Իրավապահներն էլ արցունքաբեր գազ և խլացուցիչներ են կիրառել։

 

Ըստ տարբեր տվյալների՝ մոտ 10 ժամ տևած բախումների հետևանքով տուժել է 100 ցուցարար, նրանցից 24–ը տեղափոխվել է հիվանդանոց, ոստիկաններից տուժել է 70–ը։ Վնասվածքներ է ստացել նաև 5 լրագրող:
Վիրավորվել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբինը։

 

7or.am