Ամերիկացի լրագրող Ռիչարդ Ջոնսոնը, հղում կատարելով իր անանուն աղբյուրին, գրում է, որ 2012-ի նոյեմբերին ՌԴ պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան Ռուսաստանի նախագահից աղջիկ է ունեցել:
Ամերիկացի լրագրողի հավաստմամբ` զույգն արդեն երկու երեխա ունի: Հեղինակը գրում է նաև այն մասին, որ Պուտինը Կաբաևային և իրենց երեխաներին բնակեցնում է Սոչիի իր «պալատում»:
Տեղեկացնենք, որ ժամանակին New York Post-ը առաջինն էր, որին հայտնի էր դարձել ՌԴ նախագահ-Ալինա Կաբաևա կապի և նրանց երեխաների մասին լուրը: Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ` Կաբաևան իր որդուն անվանել է Դմիտրի: Տեղեկացնենք, որ ո´չ Պուտինը, ո´չ Կաբաևան պաշտոնապես չեն հայտարարում իրենց սիրավեպի և համատեղ երեխաների մասին:
Ավելին, վերջերս Կաբաևան պաշտոնապես հայտարարեց, որ ինքը դեռևս երեխաներ չունի: