Ամերիկյան լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ`Նյու Յորքի 39–ամյա բնակչուհի Վիկտորյա Բրոդսկուց գողացել են բջջային հեռախոսը: Գողերը տոնել են իրենց գողունը և տեսանյութերն ուղարկել հեռախոսի տիրուհուն։

 

Բնակչուհու բջջային հեռախոսը միացված է «Dropbox» կայքին, ինչի միջոցով էլ տեսանյութերը մեխանիկորեն հայտնվում են նրա էջում։ Վերջինս տեսանյութերը հրապարակել է՝ հուսալով, թե գողերը կհայտնաբերվեն։

 

Ավելի ուշ ամերիկուհին կիսվել է իր տպավորություններով և հայտնել, որ գողերին հմայիչ չի համարում. նրանք պառկած են ինչ–որ զզվելի դոշակների վրա և որ նրանց սեքսը շատ ձանձրալի է: