2014 թվականին «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում գտնվող բնակելի շենքերն և նույն տարածքում գտնվող նախկին հանրակացարանները կքանդվեն: Այս մասին այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

 

Շենքերի քանդումն, ըստ Մովսեսյանի, պայմանավորված է օդանավակայանի աշխատանքների հետագա զարգացման հետ:

 

«Շենքերի բնակիչները կապահովվեն բնակարաններով, կլուծվի շուրջ 176 ընտանիքի բնակարանային խնդիր»,-ասաց Արտյոմ Մովսեսյանը՝ հավելելով, որ որևէ բնակիչ դեմ չի եղել շենքի քանդմանը:

 

Օդանավակայանին հարող տարածքում գտնվող բնակելի շենքերի և նույն տարածքում գտնվող նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչների համար կկառուցվեն նոր բնակելի շենքեր: