Ագնեշկա Ռադվանսկան Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:
Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց Վիկտորյա Ազարենկային:
2 ժամ տևած պայքարն ավարտվեց 6:1, 5:7, 6:0 հաշվով:
Ռադվանսկայի հաջորդ մրցակիցը Դոմինիկա Ցիբուլկովան է. վերջինս 6:3, 6:0 հաշվով պարտության է մատնել Սիմոնա Հալեպին: