Փորձագետները կարծում են, որ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի սպանությունը իրականացրել են հենց ընդդիմության անդամները: Այս մասին հայտնում է Обозреватель-ը:

 

Քաղաքագետ Կոստ Բոնդարենկոն վերլուծության է ենթարկել Նիկոյանի տեսանյութը, որը պարունակում է իրադարձությունների տարօրինակ շղթա, որոնք ներկայացնում են ընդդիմադիրների վարքագիծը ցույցերի ընթացքում:

 

«Համացանցում հայտնված տեսանյութում, որտեղ Սերգեյը կարդում է Շևչենկոյի Կավկազ պոեմը, մասնագիտական տեսանկյունից ուսումնասիրելիս նկատում ես դավադրության տարբերակներ: Հնարավոր է, որ երիտասարդին միտումնավոր են բերել վտանգավոր գիծ, որպեսզի այդպիսի զոհը խորացնի հակամարտության լարված իրավիճակը: Շատ հարցեր կան , որոնք տանում են դեպի քաղաքական կանխամտածված սպանության և մենք ամեն ինչ կանենք այն պարզելու համար»,-ասել է Բոնդարենկոն:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացել էր հայազգի Սերգեյ Նիգոյանը: