Ինչպես տեղեկացնում է analitikaua.net-ը, մարդիկ, ովքեր մեղավոր են Սերգեյ Նիգոյանի սպանության համար, խստագույնս կպատժվեն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
«Մեզ համար բացարձակապես միևնույն է, թե ով է այս սպանությունն իրականացրել: Մեզ համար միևնույն է՝ որ կողմն է այն իրականացրել. ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները: Կան մեղավորներ և նրանք անպայման կստանան համապատասխան պատիժ»,-հայտնել է Շատվորյանը:
Հիշեցնենք, որ Կիևում ակտիվիստ Սերգեյ Նիկոյանի սպանության հիմնական վարկած է նշվում սադրանքը՝ հակամարտությունը սրելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Քննչական գլխավոր վարչության ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Սակալը: