Հունվարի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակարանում հրդեհ է, և ներսում ծխահարված դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1932 թ. ծնված Կիմա Հարությունյանի կիսաայրված դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: