Հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, մահացել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորի 31-ամյա վարորդը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է, իսկ իրավապահներին ահազանգել է Ազգային ժողովի աշխատակազմի առաջատար մասնագետ էդմոն Գիգորյանը: