Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ Ռուսաստանի հետ ունեցած ռազմական համագործակցության շրջանակներում շարունակելու ենք ձեռք բերել հեռահար և գերճշգրիտ միջոցներ:

 

«Մեր պայմանավորվածություններն ուժի մեջ են։ 2014 թվականին հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը կհասցնենք իր վերջնագծին: Հայ-ռուսական համագործակցությունն արդեն երկար տարիներ գոյություն ունեն։ Այդ համագործակցության շրջանակներում Հայաստանը կարողանում է բարելավել անվտանգության միջավայրն ու փոխգործունակությունը։ ՌԴ-ի հետ բարձրացվել են անվտանգության համակարգի ձևավորումը մեր տարածաշրջանում, կարևոր ուժ հանդիսացող Թուրքիայի նկատմամբ անվտանգություն ապահովելու առումով' հատկապես»,- ասաց Օհանյանը: