«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք' կոչ ենք անում իրավապահ մարմիններին ցուցաբերել վճռականություն' մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում:
Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից' նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին' իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր ներուժով սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը' Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք, կամ կիսաքրեական խումբ խոչընդոտեն Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքին:

 

ԲՀԿ քաղաքական խորհուրդ