«Կիսաբաց լուսամուտներ» հեռուստանախագիծը և բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է.
Վերջերս Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի աշխատակիցների անունից ներկայանում են բնակարաններ, ստուգում կենցաղային պայմանները ու ստորագրել տալիս անհայտ բովանդակությամբ փաստաթղթեր, որի համաձայն իբրև կիսաբաց լուսամուտները պետք է հետամուտ լինի սոցիալական խնդիրների լուծմանը։
Զգուշացնում ենք, որ կիսաբաց լուսամուտներ հեռուստանախագծի և բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտապես ներկայանում է նկարահանող խմբով։ Նախքան այցելությունը աշխատակիցները զանգ են կատարում, իսկ տեղում ներկայանալիս ցույց տալիս Ա ԹԻՎԻ հեռուստաընկերության աշխատակցի վկայական։
Եթե ձեզ չի ներկայացվում վերոնշված փաստաթուղթը, ապա կխնդրենք դուռը չբացել և դիմել ոստիկանություն 102։