Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում հունվարի 26-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «Մոսկվիչ-Կոմբի» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը' նույն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մխիթար Սուքիասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մխիթար Սուքիասյանը ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: