Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որն ինքն ամեն ինչ արել է, որպեսզի հասցնի ապաքինվել և կարողանա մասնակցել Հայոց բանակի օրվան նվիրված տոնակատությանը:

 

«Ամեն ինչ արել եմ, խոսել եմ բժիշկների հետ, նրանք թույլատրեցին դուրս գալ բեմ»,-ասաց Շուշան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ մասնակցելու է նաև Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի նիստերին:

 

Բանակի օրվա առթիվ մաղթանքի փոխարեն Շուշան Պետրոսյանն ասաց. «Ես իրենց ցավը տանեմ»: