Պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր օրենքի դեմ պետք է օգտագործել պայքարի բոլոր միջոցները' սկսած բոյկոտից մինչև համազգային գործադուլ, - այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանը վերջին օրերին կատարած իր ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն օրենքին կարելի է անդրադառնալ երեք տեսանկյունից՝ քաղաքական իրավական և սոցիալական:
Թեև ՍԴ-ն հունվարի 24-ին ընդունել է բացառապես իրավական որոշում, այնուամենայնիվ անհնար է դրա մեջ չնկատել քաղաքական բաղադրիչ, ինչը, ըստ փաստաբանի, միտված է հասարական տրամադրությունների շոշափմանը, ինչպես նաև հակազդեցության չափի ստուգմանը:
Նորայր Նորիկյանը պատահական չհամարեց այն, որ ՀՀ Նախագահը օրեր առաջ արձանագրել է, որ օրենքի գործողության մեջ դնելը կամ առհասարակ նման ռեֆորմը տարիներ հետո կհանդիսանա որպես պատմական: Ըստ նրա շատերն են ցանկացել լավ բան անել, արդյունքում վատ է ստացվել:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյան էլ նկատեց, որ գուցե Նախագահը պատմական ասելով հենց վատ իմաստով է ասել եւ զգուշանալ է պետք:
Այնուամենայնիվ, փաստաբանի խոսքով, օրենքը գործողության մեջ դնելու կառավարության այսպիսի կոշտ և կացնային դիրքորոշումը անհասկանալի է:
Նա մի շարք հարցեր է բարձրացնում' արդյո՞ք ներկայումս այս օրենքն անհրաժեշտ էր, թե ոչ , իսկապե՞ս հրատապ է օրենքի ընդունումը, արդո՞ք այն ժամանակավրեպ չէ և ի վերջո ինչպիսի սոցիալական վտանգներ և ռիսկեր է իր մեջ պարունակում:
Նա նաև հավելեց, որ ՍԴ-ի որոշումը պայմանավորված է լինելու, թե առաջիկա երկու ամիսների ընթացքում հասարակությունն ինչպիսի վարքագիծ կդրսևորի:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Փաստաբանը բոլորիս ուշադրություն հրավիրեց օրենքի 76-րդ 2-րդ մասի վրա, համաձայն, որ հարկային մարմնի ղեկավարին իրավունք է տրվում այն քաղաքացուն, որ չի վճարել պարտադիր կուտակային գումարը՝ 500 000 դրամը գերազանցելու դեպքում արգելանք դնել քաղաքացու գույքի վրա: Սակայն քաղաքացու գույքի վրա կարող է արգելանք դրվել միայն դատարանի կողմից, այսինքն՝ սույն օրենքով այդ մարմին տրվել է դատարանի իրավասություններ և խախտվում ՍԴ-ի 5-րդ հոդվածը:
Անահիտ Բախշյանը էլ հավելեց, որ հասարակությունը հուսահատվել է, կլինի պայթյուն բայց երբ չի կարող ասել, նաև օրինակ բերելով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեպքը նշեց, որ նա ոչ միայն իր համար այլ նաև շատերի համար հարցեր բարձրացրեց, անուններ հնչեցրեց բայց այսօր գտնվում է կալանքի տակ վախեցնելու այս ձեռագիրը արդեն սպառել է իրեն, որովհետև դա բավարա չէ հասարակությանը լռեցնելու համար: