Lragir.am Գոռ Գևորգյանին հունվարի 30-ին զորակոչում են բանակ: Գոռ Գևորգյանը 61 աստիճան ողնաշարի շեղում ունի: Այս մասին վկայում են Վայքի և Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տված ախտորոշումները: Իսկ ահա Էրեբունի բժշկական կենտրոնի փաստաթղթերի մեջ միտումնավոր աստիճանը 61-ից իջեցվել է 59-ի:
Ջերմուկ քաղաքի բնակիչ Հերիքնազ Ասլանյանը այս խնդրով դիմել է Հելսինկյան կազմակերպությանը, որտեղ ուսումնասիրել են փաստաթղթերի փաթեթը և եկել եզրակացության, որ սա միտումնավոր կեղծում է, հիվանդ տղային՝ Գոռ Գևորգյանին, բանակ զորակոչելու համար:
Արմինե Զադիկյանը և Արթուր Սաքունցը արդեն նամակ են ուղղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կատարված կեղծիքը պարզելու նպատակով:
«Տղան ունի ողնաշարի սուր ցավեր և ի վիճակի չէ ծանր առարկաներ բարձրացնել»,- նշում է մայրը:
Ախտորոշման մեջ գրված է. «Ողնաշարային կրծքագոտկային հատվածի սկոլիոզ 6 շեղումով, կրծքային հատվածի 3 աստիճանի կիֆոզ 61 աստիճան շեղումով»:
Կեղծված փաստաթղթերի տակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ ՀՀ Զինվորական Կոմիսար Հ Մուրադյանի ստորագրությունն է և Բուժական բուժկանխարգելիչ հիմնարկության բժիշկներ Ա.Ռոստոմյանի, Գ. Չալոյանի, Ս. Մարգարյանի ստորագրությունները:
Մանրամասները՝ տեսանյութում
ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ