Ինչպես հայտնում է "Интерфакс-Украина"-ն, ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնիսկ հիվանդանոցում գտնվելով կարող է ստորագրել հունվարի 16-ին ընդունված օրենսդրական ակտերի չեղյալ հայտարարման մասին օրենքը: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Մենք շարունակում ենք Յանուկովիչին կոչ անել, որ պետք է շարունակվի երկխոսությունն ընդդիմության հետ, արգելվի ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունները և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ելքեր մշակի: Մենք հնարավոր ենք համարում նաև այն տարբերակը, որ Յանուկովիչը հիվանդանոցում գտնվելով էլ կարող է ստորագրել հունվարի 16-ին ընդունված օրենսդրական ակտերի չեղարկման մասին օրենքը»,-ասել է Պսակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն ռադան քվեարկել էր 9 օրենքների չեղյալ հայտարարման օգտին, որոնցից է բողոքի ակցիաների մասնակցության համար պատասխանատվության խստացում նախատեսող փոփոխությունը: