ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հի-ման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում' պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում:

 

Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին' բա-նավոր ընթացակարգով:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունները ՍԴ դիմում էին հանձնել՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում մի շարք դրույթներ, ինչպես նաև կասեցնել հունվարի 1-ից օրենքի գործադրումը:

 

Հրանտ Բագրատյանը խոսելով «Կուտակային կենսաթոշակների մասին», նշեց, որ մարտի 28-ին պետք է ՍԴ-ի մոտ Մայդան սարքել:

 

Մանրամասները' A1plus.am-ի տեսանյութում: