«Ժնև-2» միջազգային համաժողովում Սիրիայի ընդդիմադիր պատվիրակությունը կմասնակցի բանակցությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան:

 

«Համակարգը ցանկանում էր շարունակել բանակցությունների առաջին փուլն առանց որևէ առաջընթացի, իսկ մենք հավատում էինք, որ կլինի առաջընթաց Սիրիայի վերակառուցման և ազատության համար»,-նշել է Ահմար Ջարբան:

 

Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին: Բանակցությունների միջնորդ Ախդար Իբրահիմին հույս է հայտնել, որ երկրորդ փուլը կլինի կառուցողական և առավել արդյունավետ: