Գերմանիայում հաստատված ալևիները բողոքի ցույց են նախապատրաստում` ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով փետրվարի 4-ին նախատեսում է այցելել Բեռլին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Aykiridogrular.com-ը:
Բողոքի ակցիան կազմակերպում է Գերմանիայի ալևիների միությունը: Այն տեղի կունենա «Հանուն ազատության, հավասարության և ժողովրդավարության' բողոքում ենք Էրդողանի դեմ» խորագրի ներքո: Միության նախագահ Ահմեդ Թաները, խոսելով ցույց իրականացնելու իրենց մտադրության մասին, ասել է. «Մենք' որպես Գերմանիայում ալևիական կառույցներ, Էրդողանի դեմ բողոքում ենք երկու պատճառով:
Առաջինն այն, որ նա երկիրը տանում է դեպի շարիաթը: Այդ իսկ պատճառով մենք տարիներ ի վեր բողոքել ենք Էրդողանի դեմ նրա ամեն այցի ժամանակ: Երկրորդ պատճառը դեկտեմբերի 17-ին սկսված շառակերության դեմ գործողության ժամանակ դրսևորված մոտեցումներն են:
Սա ցույց է տալիս, որ իշխանությունը սպառել է պետությանը: Համակարգը փլուզվել է: Քրդերը, ալևիները, չերքեզները, հայերը և մյուս ժողովուրդներն անհանգիստ են այս իշխանություններից, քանի որ սա հակաժողովրդավարական և ճնշող համակարգ է: Անհրաժեշտ է բողոքել այդ համակարգի դեմ»,- ասել է նա: Թաները հայտնել է, որ բողոքի ցույցին ներկա կլինեն ոչ միայն ալևիներ, այլ նաև քրդեր և այլն: Բողոքի ցույցը տեղի կունենա Բրանդենբուրգի դարպասների մոտ' տեղի ժամանակով 13:00-ին: