Հանրահայտ վրացի դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի արձանը պղծելու մեղադրանով Թբիլիսիում 27-ամյա տեղացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

 

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն, Դավիդ Ա.-ն ձերբակալվել է օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում: Ձերբակալվածի տան նկուղի խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված արձանիկները: Դավիթ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ընդունել է կատարված հանցանքը:

 

Փետրվարի 1-ի գիշերը անհայտ անձինք գողացել էին դերասանուհու չորս բրոնզե արձաններից երկուսը, որտեղ նա մարմնավորում է իր խաղացած ֆիլմերի կինոհերոսուհիներին: